Մեծ Բրիտանիայի կառավարությունը խորհրդարան է ներկայացրել օրինագիծ, որը թույլ կտա իրականացնել Եվրամիության հետ նոր համաձայնագիրը և նախարարներին լայն լիազորություններ կտրամադրի Բրյուսելի հետ հետագա մերձեցման համար՝ հայտնում է The Guardian-ը։ Միևնույն ժամանակ փաստաթուղթը չի նախատեսում երկրի վերադարձը ԵՄ միասնական շուկա, մաքսային միություն կամ Եվրամիության կազմ։               
 

Բաքուն մերժել է մուտքի արտոնագիր տալ «Արսենալի» բրիտանահայ երկրպագուներին

Բաքուն մերժել է մուտքի արտոնագիր տալ «Արսենալի» բրիտանահայ երկրպագուներին
17.05.2019 | 14:49

Ադրբեջանը մերժել է մուտքի արտոնագիր տալ Լոնդոնի «Արսենալի» երկրպագու Մեծ Բրիտանիայի քաղաքացիներին, որ նաև ՀՀ քաղաքացիություն ունեն:
«Զինագործների» հայկական ծագման երկրպագուները պատրաստվում էին ներկա լինել մայիսի 29-ին Բաքվում Եվրոպայի լիգայի եզրափակչին՝ «Արսենալը» խաղում է «Չելսիի» դեմ: Ակումբը դիմել է ԱԳՆ՝ հարցում անելու, թե հնարավոր չէ ստիպել Ադրբեջանին բացառություն անել բրիտանահայ երկրպագուների համար:

Դիտվել է՝ 515

Մեկնաբանություններ